Գագիկ Ծառուկյանն ու Էդուարդ Բաբայանը գնացել են կառավարություն

Armtimes.com լրատվականը գրում է, որ քիչ առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ու նույն խմբակցության պատգամավոր, Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը գնացել են ՀՀ կառավարություն։ Ըստ ամենայնի, Ծառուկյանը հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Գաջ» ՓԲԸ-ն մեղադրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «ԱրարատՑեմենտ» գործարանին՝ մրցակից ընկերություններին շանտաժով շուկայից դուրս մղելու համար:

Կառավարություն գնալն, ամենայն հավանականությամբ, կապ ունի այս խնդրի հետ։

Աղբյուրը՝ Armtimes.com