Ֆիլիպիններում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. զոհվել է 5 մարդ

Ֆիլիպինների կենտրոնական հատվածում տեղի է ունեցել 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Պամպանգա նահանգում դառնալով հինգ մարդու մահվան, իսկ մայրաքաղաք Մանիլայում՝ մի շարք շինությունների փլուզման պատճառ:

Ինչպես հայտնում է channelnewsasia.com կայքը, զոհերի թվում երեխա կա:

Նշվում է, որ ուժեղ երկրաշարժը զանգվածային հոսանքազրկման պատճառ է դարձել: Մանիլայում հազարավոր մարդիկ, խուճապի մատնվելով, փողոց են վազել: Ականատեսների պատմելով՝ շինություններն ուղղակի ճոճվել են:

ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 40 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը՝ Մանիլայից 60 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Աղբյուրը նկատում է, որ Ֆիլիպինները տեղակայված է խաղաղօվկիանոսյան սեյսմիկ ակտիվության գոտում՝ «Հրե օղակ»-ում:

Աղբյուրը՝ tert.am