«Յուվեն» ռեկորդ գրանցեց չեմպիոնությունների քանակով. ավարտվում են ուժեղագույն առաջնությունները

armtimes.com-ը գրում է, որ Եվրոպայի 5 ուժեղագույն ֆուտբոլային առաջնություններից 2-ում արդեն ժամանակից շուտ հայտնի են 2018-19 մրցաշրջանի չեմպիոնները: Անցած հանգստյան օրերին «Յուվենտուսը» դարձավ A Սերիայի չեմպիոն: ՊՍԺ-ն էլ հաղթեց ֆրանսիական Լիգա 1-ում:

«Ծեր սինյորան» Իտալիայում չեմպիոն դարձավ առաջնության ավարտից 5 տուր առաջ: Շաբաթ օրը՝ ապրիլի 20-ին, թիմը հյուրընկալել էր «Ֆիորենտինային», որին հաղթեց 2:1: Հաշիվը 6-րդ րոպեին հյուրերի կազմում բացեց Նիյոլա Միլենկովիչը: 37-րդ րոպեին «բյակոներիները» խփեցին պատասխան գնդակը: Անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Ալեքս Սանդրոն: Գրոհներից մեկի ժամանակ էլ Կրիշտիանու Ռոնալդուի հարվածից հետո գնդակը 53-րդ րոպեին պատահմամբ դեպի սեփական դարպասն ուղղեց Խերման Պեցեյան:

Այսպիսով «Յուվեն» միավորների քանակը հասցրեց 87-ի եւ անհասանելի դարձավ 2-րդ տեղում ընթացող «Նապոլիի» համար, որ այս պահին 67 միավոր ունի: Ճիշտ է՝ «Նապոլին» 1 խաղ պակաս է անցկացրել, սակայն մաթեմատիկորեն անհնար է, որ հասնի:

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: