Եկամտահարկը պետք է նվազի՝ առաջիկա 3-5 տարիների ընթացքում հասնելով 20%-ի. վարչապետը ԵՊՀ-ում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր այցելել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ: Նրան ուղեկցում են Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Բուհի պրոֆեսորադասաոխսական կազմի հետ հանդիպումը վարում է տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը: Ռեկտոր Արամ Սիմոնյանը քննարկմանը ներկա չէ:

«Այսօրվա հանդիպումը խորհրդանշական է այն առումով, որ մեկ տարի առաջ իրողություն դարձավ քաղաքական հեղափոխությունը, որը սկիզբն էր վերափոխումային գործընթացի, ինչը ներառում է տնտեսությունը եւ հանրային կյանքի ամենատարբեր ոլորտները: Մենք՝ տնտեսական համայնքի ներկայացուցիչներս, գիտենք որ տնտեսությանը առավել բնորոշ են իներցիոն զարգացումները: Միաժամանակ գիտենք, որ խոր ռեֆորմների, տնտեսաիրավական կարգավարումների իրականացման արդյուքնում դուրս կգանք զարգացման նոր ուղեծիր եւ կունենանք բարեկեցիկ ու հզոր Հայաստան: Սա է տնտեսական հեղափոխության բովանդակությունը: Այս մասին շեշտում եմ այն պատճառով, որ տնտեսական հեղափոխության մասին ընկալումները տարբեր են ամենատարբեր շրջանակներում, ընդհուպ մասնագիտական: Եվ մենք պարոն վարչապետ, պատաստվում ենք առաջիկայում այդ թեմայով իրականացնել մեծ խորհրդաժողով՝ ներգրավելով ոչ միայն գիտական, այլ նաեւ գործարար աշխարհը: Պարոն վարչապետ, համոզված ենք, որ այսօրվա հանդիպումը որոշակի նպաստ կբերի տնետսական հեղափոխության գործարկմանը, գաղափարների գեներացմանը եւ տեսլականի հստակեցմանը»,- ասաց դեկան Հայկ Սարգսյանը:

Առավել մարամասն՝ armtimes.com կայքում: