Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյուններից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան

Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի է ունեցել ահաբեկչական գործողությունների՝ երկրի պատմության մեջ ամենախոշոր շարքը, որոնց հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել Է 290 մարդ, այդ թվում՝ ավելի քան 30 օտարերկրացի: Ընդհանուր առմամբ, Կոլոմբո, Նեգոմբո եւ Բատիկալոա քաղաքներում որոտացել է ութ պայթյուն, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցիներում զատկական արարողությունների ժամանակ եւ հյուրանոցներում:

Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան։ Այս մասին  հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ վկայակոչելով Հնդկաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալները: «Զարգացումների վերաբերյալ դեսպանությունը կհայտնի հավելյալ»,-նշել են ՀՀ ԱԳՆ-ից:

Աղբյուրը՝ «Արմենպրես»