Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա 1 զոհ և 2 վիրավոր.

Ապրիլի 22-ին, ճանապարհի մերկասառուցի պատճառով հերթական խոշոր ու ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են Գանձակ գյուղի բնակիչ՝ 56-ամյա Ալիկ Երվանդյանի վարած Opel մակնիշի 35 OQ 074 համարանիշի և Ակունք գյուղի բնակիչ՝ 29-ամյա Նաիրի Ավետիսյանի վարած ВАЗ 21074 մակնիշի 35 ԼM 778 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, վթարի հետևանքով 07-ի ուղևորներից վարորդի համագյուղացի՝ 59-ամյա Սամվել Ավետիսյանը Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ 

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ ևս 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի հիվանդանոց։