Ալժիրում ձերբակալել են բոլոր միլիարդատերերին

Ալժիրում ձերբակալվել են 5 միլիարդատերեր՝ կոռուպցիոն հանցագործությունների հետաքննության շրջանակներում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին: Նշված է, որ իշխանությունները ձերբակալել են երկրի ամենահարուստ բիզնեսմեն Իսսադա Ռեբրաբային: Forbes-ը նրա կարողությունը գնահատում է 3.8 միլիարդ դոլար: Ձերբակալվել են նաև Կունինեֆ ընտանիքի 4 եղբայրները, որոնք մտերիմ են եղել Ալժիրի նախկին նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկի հետ:

Աղբյուրը՝ armdaily.am/