Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ

Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, ապրիլի 24-ին՝ ժամը 08:30-ից մինչև 22:00-ն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից անվճար կտեղափոխվեն հետևյալ երթուղիներով. • Հ. 1 երթուղի` «Հրազդան» մարզադաշտ-Աթենքի փողոց — Հաղթանակի կամուրջ -Արգիշտիի — Իտալիայի — Խորենացու — Ագաթանգեղոսի փողոցներ-մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան: Հետադարձը` Ագաթանգեղոսի — Գր. Լուսավորչի — Արգիշտիի փողոցներ — Հաղթանակի կամուրջ — Աթենքի փողոց — «Հրազդան» մարզադաշտ: • Հ. 2 երթուղի՝ «Հրազդան» մարզադաշտ-Ծիծեռնակաբերդի խճուղի — Լենինգրադյան, Կիևյան փողոցներ — մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան: Հետադարձը` նույն ուղեգծով: