Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ Վովա Գասպարյան սենսացիոն ցուցմունք է տվել

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որը 2008 թ. ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության վարչության պետն էր, «Մարտի 1»-ի գործով հարցաքննվելիս սենսացիոն ցուցմունք է տվել:

«Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ հայտնված ցուցմունքների սղագրությունից պարզ է դառնում, որ 2008թ.-ի մարտյան իրադարձությունների ժամանակ Հայաստանի եւ Արցախի սահմաններին Ադրբեջանն ակտիվացել է: «Մենք գիտենք, որ այդ ժամանակ ինչ-որ ակտիվացումներ են եղել սահմաններում»,- ասել է Գասպարյանը: Քննիչի հարցին, թե կոնկրետ կարող է նշել՝ ՀՀ որ սահմաններում ինչ ակտիվացումներ են գրանցվել, ՀՀ նախկին ոստիկանապետը պատասխանել է. «Տավուշի, Արցախի սահմաններով ակտիվացումներ են եղել: Ընդհանուր բնույթի Պրիամբուլայի նման, թե այս վիճակն է, այն վիճակն է, նման հայտարարություններ են եղել: Որպես կանոն, ներքաղաքական անցուդարձներն իրենց ազդեցությունն են թողնում սահմանային իրավիճակների վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում