Ամբողջ անձնակազմը եռամսյակային պարգևավճարներ կստանա, բացի քաղաքապետից. Հայկ Մարության

Լինելու են եռամսյակային պարգևավճարներ ամբողջ անձնակազմի համար, բնականաբար, բացի քաղաքապետից: Երևանի ավագանու այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստին հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մեր անձնակազմին արդեն տեղյակ եմ պահել, նաև մեր ավագանու անդամներին կուզեի տեղյակ պահել, որ լինելու են եռամսյակային պարգևավճարներ ամբողջ անձնակազմի համար: Անձնակազմը բառի բուն իմաստով գիշեր-ցերեկ աշխատել է, 3-4 անգամ ավելի աշխատանք է կատարել, քան անցած տարի այս ժամանակ և պետք է իր աշխատանքի, նվիրվածության համար պարգևատրվի»,- ասաց քաղաքապետը:

Հայկ Մարությանը հետագայի համար նախատեսում է քննարկել քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացման հարցը:    

Աղբյուրը՝ tert.am