ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանի ու Լենա Նազարյանի կողմից շրջանառության մեջ դրված «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 22-ի նիստի ընթացքում ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանըպարզաբանեց, թե ում է տրամադրվելու աջակցությունը:

«Աջակցության տրամադրվելու է նշված իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին, նաև այն անձին, որի առողջությանը այդ գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս»,- ասաց Նազարյանը:

Լենա Նազարյանը հավելեց, որ քաղաքացիներին տրվելիք աջակցության ձևը սահմանելու է գործադիրը:

Առավել մանրամասն՝ Արմենպրես կայքում: