Երևան-Մոսկվա օդանավն արտակարգ վայրէջք Է կատարել. ուղևորներից մեկը մահացել Է

Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող Nordwind Airlines ավիաընկերության օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում:

Ինչպես հայտնում է ՌԵՆ ԹՎ-ին, օդանավի ղեկավարությունը նման որոշում է կայացրել, երբ ուղևորուհիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է:

Ավելի ուշ ՀՀ քաղաքացին մահացել է:

Օդանավում եղել է 176 ուղևոր:

Աղբյուրը՝ Ipress.am