Հայ մարզիկները պետք է տեսնեն, որ ՀՀ-ն գնահատում է իրենց վաստակը պետության առաջ. վարչապետ

armtimes.com լրատվականը տեղեկացնում է, որ Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի խնդրին:

Վարչապետն ասաց, որ առնվազն մի քանի անգամ հեռուստացույցով լսել է, որ պատրաստվում են նորոգել Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցը, որտեղ 600 երեխա է մարզվում:

Վարչապետը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեց. «Ի՞նչն է պատճառը, որ մինչեւ հիմա չենք արել դա», Ղազարյանը պատասխանեց. «Այս հարցն արդեն քննարկվում է 2015 թվականից, հարցը ոչ թե Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցն է, այլ այն, որ այդ դպրոցում բազում երեխաներ են մարզվում ու ամեն տարի մենք Քաղշինկոմիտեին ներկայացնում էինք առաջնահերթություններ»:

Ղազարյանը նշեց, որ երեկ Քաղշինկոմիտեի նախագահի հետ զրուցել են այս թեմայի շուրջ ու այսօր կամ վաղը պետք է հանդիպեն ու գումարային տեսքի հարցով բանակցություններն առաջ տանեն: «Սա իրականում առաջանհերթ հարցերից է»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: