«Հայի համար ոչինչ չի կարող համեմատվել ապրիլի 24-ին ծննդյան տարեդարձը տոնելու հետ…». Ալեքսիս Օհանյանի գրառումը

Ամերիկահայ գործարար, Reddit սոցիալական կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ապրիլի 24-ին՝ իր ծննդյան 36-ամյակի օրն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը:

«Հայի համար ոչինչ չի կարող համեմատվել ապրիլի 24-ին ծննդյան տարեդարձը տոնելու հետ, քանի որ դա հային պատասխանատվության զգացում է հաղորդում մի այնպիսի բանի համար, որն իրենից մեծ է»,- գրել է Օհանյանը թվիթերյան իր էջում՝ հավելելով, որ Թուրքիան ձախողել է:

Հիշեցնենք, որ հունվարին Օհանյանը հայտնել էր հայկական կոնյակի արտադրության նոր բիզնեսի մասին: Կոնյակի անունը Shakmat է՝ ի պատիվ Հայաստանում ամենասիրված խաղերից մեկի: Օհանյանը հայտնել էր հայկական ոգելից խմիչքն ամերիկյան շուկա բերելու մտադրության մասին:

Աղբյուրը՝ tert.am