Շրի Լանկայում նոր պայթյուն է որոտացել, զոհեր չկան

Tert.am լրատվականը քիչ առաջ հաղորդեց, որ Շրի Լանկայի Կոլոմբո քաղաքից 40 կմ դեպի արևելք նոր պայթյուն է որոտացել: Հղում անելով  News 1st հեռուստաալիքին՝ թերթը գրում է, որ տեղի ոստիկանության ներկայացուցիչ Ռուվան Գունասկեարային հղումով: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ Պուգոդա շրջանում: Զոհեր և տուժածներ չկան:

Ada Derana պարբերականի տվյալներով՝ պայթյունը հզոր չի եղել, դրա հետևանքով պայթել է միայն քաղաքային դատարանի շենքի մոտ գտնվող աղբարկղը: 

Լրատվամիջոցները հայտնում են, որ կատարվածն օրեր առաջ երկրում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապելու հիմքեր չկան:

Հիշեցնենք, որ անցած կիրակի՝ Սուրբ Հարության տոնին, Շրի Լանկայի եկեղեցիներում ու հյուրանոցներում 8 պայթյուն էր որոտացել, որոնց հետևանքով 359 մարդ է զոհվել, կան հարյուրավոր տուժածներ: Ահաբեկչության առնչությամբ տասնյակ կասկածյալներ են ձերբակալվել: Ահաբեկչական գործողություններն իրականացվել են 9 մահապարտ ահաբեկիչների կողմից, որոնցից 8-ի ինքնությւոնը հաստատվել է:

Առավել մանրամասն՝ Tert.am կայքում: