«Արմավիր» ՔԿՀ-ի պետն ազատվել է աշխատանքից

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերված կանոնների խախտման դեպքերից հետո հրաժարական է ներկայացրել հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանը: Այս մասին ապրիլի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: «Մենք քննարկում ենք անցկացրել, դեպքի վերաբերյալ խորհրդակցություններ ենք անցկացրել, և քրեակատարողական հիմնարկի պետն իր պաշտոնից ազատվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել: Այն այսօր պետք է մուտքագրվի արդարադատության նախարարություն»,- ասաց Զեյնալյանը: Նախարարը նշեց, որ բավարարելու է այդ դիմումը:

Առավել մանրամասն՝ Lurer.com կայքում: