Նիկոլ Փաշինյանն ու ուժային կառույցների ղեկավարներն այցելել են ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչություն


Այսօր՝ ապրիլի 26-ին նշվում է Հայաստանում Սահմանապահ զորքերի օրը, հայտնում է Tert.am-ը։ Այդ առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի վարչություն: Միջոցառմանը ներկա են նաև ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանը և այլք:

«Այսօր մենք նշում ենք Սահմանապահի օրը, նկատի ունենալով առաջին հերթին ԱԱԾ-ին, բայց ուզում եմ ընդգծել, որ մեզ հայտնի հանգամանքների բերումով, այսօր սահմանապահ լինելը ոչ միայն աշխատանքային կոչում է, այլև առաքելություն: Եվ այդ առաքելությունն այսօր պատվով կատարում են սահմանապահ զորքերի ծառայողները: Իր ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր ՀՀ-ում դե ֆակտո գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին սահմանապահ գյուղ կամ սահմանապահ բնակավայրն է, և այս առումով Սահմանապահի օրը տոն է ոչ միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի, այլև մեր զինված ուժերի, մեր ժողովրդի համար: 

Մեզնից յուրաքանչյուրը, անկախ նրանից, թե որտեղ է ապրում, առաջին հերթին մտածում է սահմանի մասին, որովհետև սահմանի անվտանգությունը մեր երկրի, մեր ապագայի, մեր երեխաների անվտանգությունն է»,- նշեց վարչապետը:

Նրա խոսքով՝ Սահմանապահի օրն ունի չափազանց կարևոր նշանակություն, քանի որ Հայաստանի Հանրապետության սահմաններով է տեղորոշվում մեր տեղն աշխարհում:

Առավել մանրամասն՝ Tert.am կայքում: