Հացի մեջ վտանգավոր նյութ է հայտնաբերվել

Գիտնականները պարզել են, որ հացի մեջ պարունակվում է նյութ, որը կարող է հանգեցնել հորմոնների մակարդակի բարձրացման, ինչպես նաև ճարպակալման ու շաքարային դիաբետի զարգացման: Այս մասին հաղորդում է Science Translational Medicine գիտական ամսագիրը՝ հղում անելով Հարվարդի համալսարանի Հանրային առողջապահության քոլեջի գիտնականների հետազոտությանը:

Հացաբուլկեղենի մեջ հայտնաբերված վնասակար նյութը պրոպիոնատն է: Կալցիումի պրոպիոնատի (E282) և նատրիումի պրոպիոնատի (E281) հավելումներն օգտագործվում են թխվածքների մեջ որպես կոնսերվանտ բորբոսի առաջացումը կանխելու համար:

Պրոպիոնատի վնասակար ազդեցությունն ապացուցելու համար գիտնականները լայնամասշտաբ հետազոտություն են անցկացրել, որոնց ընթացքում գիտափորձեր են անցկացրել մկների ու մարդկանց վրա:

Մկների վրա անցկացված գիտափորձերի ընթացքում գիտնականները կրծողներին ներարկել են նշված նյութը, որից հետո նրանց մոտ կտրուկ ակտիվացել է նյարդային համակարգն ու բարձրացել հորմոնների մակարդակը: Ընդ որում, հորմոնները նպաստում էին լյարդի սխալ աշխատանքին: Արդյունքում լյարդի բջիջները սկսել են ավելի շատ գլյուկոզա արտադրել, ինչը հանգեցնում էր շաքարային դիաբետի առաջին ախտանշանի՝ հիպերգլիկեմիայի զարգացման: Բացի այդ, մկների մոտ նկատվել է նաև քաշի զգալի ավելացում:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: