Քաղաքացու օրը Երևանում սպասվող միջոցառումները

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում ներկայացված է Քաղաքացու օրը՝ ապրիլի 27-ին, Երևանում սպասվող միջոցառումների ցանկը: Նշենք, որ Քաղաքացու օրը նշելու համար հատկացվել է 124 մլն դրամ, և միջոցառումներ կազմակերպվելու են ամբողջ հանրապետության տարածքում:

Ստորև ներկայացված է քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների օրակարգը.

10:00 — 11:00 ծառատունկ՝ Կանաչ Երևան, հասցե՝ Մարտիրոս Սարյանի անվան պուրակ

10:00 — 14:00 սպորտային Երևան
1. Շախմատային մրցաշար և միաժամանակյա խաղի սեանս
2. Շաշկու մրցաշար
3. Նարդու մրցաշար
Հասցե՝ Ամիրյան — Պուշկին փողոցների միջանկյալ հատված

11:00 — 15:00 սպորտային Երևան
11:00 – 12:00 — բռնցքամարտիկների ցուցադրական ելույթներ
12:00 – 13:00 — սուսերամարտիկների ցուցադրական ելույթներ 
13:00 – 14:00 — բադմինտոնիստների ցուցադրական ելույթներ
14:00 – 15:00 — սթրիթբոլի ցուցադրական ելույթներ
Հասցե՝ Պուշկին — Թումանյան փողոցների միջանկյալ հատված

11:00 — 12:30 հանրային քննարկում՝ իրազեկ քաղաքացի
Հասցե՝ Մ. Մանուշյանի անվան պուրակ

11։00 — 17։00 ցուցահանդես՝ Հայաստանի գորգարվեստը
Հասցե՝ Ե. Չարենցի թանգարանի հարակից հատված

12:00 — 17:00 ցուցադրական շոու՝ Միշտ դեպի վեր 
Երևանի ավիամոդելավորողների ցուցադրական շոու
Հասցե՝ Պուշկին — Թումանյան փողոցների միջանկյալ հատված

Շարունակությունը՝ Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality ֆեյսբուքյան էջում: