50 հազ. աշխատատեղի ավելացման մասին թվերն իրական են. ներկայացնում է վարչապետը

«Ինչպես արդեն նշել ենք, Հայաստանում ստվերից դուրս է բերվել կամ ստեղծվել է 50 հազար աշխատատեղ: Սրա հետ կապված երբ ես ելույթ ունեցա ԵԽԽՎ ամբիոնից, բազմաթիվ հրապարակային հայտարարություններ հնչեցին այն կապակցությամբ, որ կասկածի տակ է առնվում այդ թիվը»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նույնիսկ երբ ՊԵԿ-ը հանդես եկավ պարզաբանումով, շարունակվեցին նման քննարկումները: 

 «Ես հանձնարարել էի փաստաթուղթ ներկայացնել, թե որտեղ եւ ինչպես են ձեռք բերվել այդ աշխատատեղերը: Իհարկե, մեծ մասը ստվերից դուրս բերված աշխատատեղեր են:

Այստեղ էականն այն է, որ 2019 թվականի հունվարի 2018-ի համեմատ 50 հազարով ավել աշխատատեղ է գրանցվել Հայաստանում:

Ինձ ներկայացրել են բացվածքը եւ այդ տեղեկանքը հիմա իմ ձեռքի տակ է եւ ես հերթով կներկայացնեմ թվերը:

Օրինակ, մեծածախ եւ մանրածախ առեւտուր, մեքենաների եւ մոտոցիկլների նորոգում. Այս ոլորտում 2019-ի հունվարին 2018-ի համեմատությանմբ 16 հազար 427 աշխատատեղի աճ կա, մշակող արդյունաբվերություն՝ 9500 աշխատեղի աճ, հանրային սննդի կազմակերպում՝ 8334 տեղի աճ, սպասարկման այլ ծառայություններ՝ 5774 տեղի աճ, տեղեկատվության ոլորտում՝ 2600 տեղի աճ»:

Առավել մանրամասն՝ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ֆեյսբուքյան էջում: