Վարչապետը մտավոր սեփականության պաշտպանությունը համարում է կառավարության առաջնահերթություններից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրում նավթ, գազ, ոսկի ունենալուց շատ առավել կարևոր է համարում միտք, գաղափար ունենալը: Նա արձանագրեց` չկա ավելի մեծ ռեսուրս, քան մարդկային միտքը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` Փաշինյանը նման տեսակետ հայտնեց Մտավոր սեփականության միջազգային օրվա նվիրված «Մտավոր սեփականության ոլորտի կարևորությունը երկրի տնտեսությունում հեղափոխություն կատարելու գործում» թեմայով կոնֆերանսում:

«Ժամանակակից աշխարհում մտավոր սեփականությունն ու դրա պաշտպանությունն ամենահրատապ և ամենաքննարկվող ու առարկայական թեմաներից է: Վերջին հարյուրամյակի զարգացումները բերել են նրան, որ նյութական սեփականությունից շատ ավելի կարևոր և արժեքավոր է մտավոր սեփականությունը: Եվ այս է պատճառը, որ այսօր ժանակակից աշխարհում բոլոր ձևաչափերում ոչ մի գագաթնաժողով, ոչ մի միջպետական հանդիպում չի շրջանցում մտավոր սեփականության պաշտպանության հարցը: Սա չի վերաբերում միայն ստեղծագործական, արվեստի ոլորտին, այլ ամեն ինչին, քանի որ չկա ավելի թանկ բան, քան գաղափարը: Մտավոր սեփականության հետ կապված խնդիրը լիարժեք համընկնում է այն գաղափարաբանության հետ, որի վրա հիմնվելով իրականցվել են Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները: Իրականության մեջ չի կարող տեղի ունենալ մի բան, քանի դեռ այն տեղի չի ունեցել մեր մտքում: Ցանկացած բան, որ մեզ շրջապատում է, իրականություն է, գոյություն ունի ֆիզիկապես, այդ ամենը նախ գոյություն է ունեցել մեր մտքում` սկսած արվեստից, վերջացրած բարձր տեխնոլոգիական միջոցառումներով»,-ասաց վարչապետը:

Առավել մանրամասն՝ Արմենպրես կայքում: