Վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 29-ի երեկոյան հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՌԴ վարչապետը Հայաստան է ժամանելու աշխատանքային այցով՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Առավել մանրամասն՝ Արմենպրես կայքում: