Ալեքսանդր Սարգսյանը վերադարձել է Հայաստան. ԱԱԾ

ախաքննական մարմնի պահանջով՝ քննչական գործողություններին մասնակցելու համար Հայաստան է վերադարձել Ալեքսանդր Սարգսյանը։ Այդ մասին փոխանցեցին Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ)։

Մարտի սկզբին հաղորդվեց, որ ԱԱԾ-ն թույլատրել է Ալեքսանդր Սարգսյանին «որոշակի ժամանակով» հեռանալ Հայաստանից:

Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է խարդախության մեջ, որն առնչվում է դեռ ամռանը Սարգսյանների տանը խուզարկությամբ հայտնաբերված Մարտիրոս Սարյանի գծանկարների գործին:

Աղբյուրը՝ azatutyun.am