1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում.

Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Toyota Land Cruiser Prado մակնիշի A 120 XX 61 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 200 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 կին տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով բժշկական օգնություն են ստացել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սիսիանի հիվանդանոցի բժիշկների կողմից։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սիսիանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։