Ջերմաստիճանը կրկին կբարձրանա

Հանրապետության տարածքում` ապրիլի 29-ին և մայիսի 3-ին շրջանների զգալի մասում, ապրիլի 30-ին, մայիսի 1-2-ը հյուսիսային շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: 

Քամին՝ հարավ-արևելյան` 4-6 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը մայիսի 1-2-ը կբարձրանա 2-3 աստիճանով։

Առավել մանրամասն՝ mes.am կայքում: