325 մլն դրամի փողերի լվացում. մեղադրանք է առաջադրվել «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենի կողմից  առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերով  յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն այն մասին, որ ապրիլի 6-ին «Հայաստանի Երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր:

Դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերի արդյունքներով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է իրականացված յուրացումների և փողերի լվացման մեխանիզմը:

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: