Հաղթանակ զբոսայգու դիմացի մայթի՝ մեծահարուստների տների կողքի նոր աղբամանները հենց այսօր հանում եք. Մարությանը՝ «Սանիթեքին»

Երևանի քաղաքապետ Հայկ Մարուքյանն այսօր քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ անդրադարձել է քաղաքի մաքրության խնդրին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նշվում է, որ քաղաքապետարանը բավարար չի համարում քաղաքի ընդհանուր մաքրությունը: «Այն օրվանից, երբ «Սանիթեք» ընկերությունը ստանձնել է նաև մայրաքաղաքի մաքրության ապահովումը, ինչ-որ բա՞ն է փոխվել Երևանում: Քաղաքում ամեն ինչ նույնն  է, նույնն են մարդիկ, նույնն է նաև ձեզ տրամադրվող գումարը, բայց քաղաքն այսօր լուրջ խնդիր ունի: Ի՞նչ է պատահել: Եթե անհրաժեշտություն կա, և պետք է աշխատավարձ բարձրացնեք կամ նոր աշխատուժ ներգրավեք, ապա արե՛ք: Կարևորը քաղաքի մաքրությունն ապահովելն է»,-ասել է նա: «Սանիթեք» ընկերության ներկայացուցչի խոսքով՝ քաղաքի սանմաքրման հարցում լրացուցիչ խնդիրներ են առաջացնում գերբեռնված շինարարական մեքենաները, որոնք երթևեկության ընթացքում կեղտոտում են փողոցները շինարարական նյութերով: Քաղաքապետը հանձնարարել է ՃՈ հետ համատեղ միջոցներ ձեռնարկել և տուգանել նման վարորդներին: Քաղաքապետն ադրադարձել է նաև աղբամանների խնդրին՝ ընդգծելով, որ կենտրոնական մի շարք փողոցներում տեղադրված են այրված կամ վնասված աղբամաններ, մինչդեռ որոշ թանկարժեք առանձնատների թաղամասերում միշտ նոր աղբարկղեր են:

Առավել մանրամասն՝ armdaily.am կայքում: