Նիկոլ Փաշինյանի ազգականին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը:

Այս մասին տեղեկացանք ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից: Վարչապետի ազգականի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ երկրից չհեռանալու մասին։ 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր ազգականի նկատմամբ իր անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել՝ ենթադրյալ չարաշահման փաստի առիթով։

Աղբյուրը՝ lurer.com