Խաչմերուկներում վաֆլենման գծանշումները նորից կգծվեն, և մայիսի 5-ից վարորդները կսկսեն տուգանվել. Եգոր Կարապետյան

«Խաչմերուկի հատված» գծանշման՝ այսպես կոչված «վաֆլիների» վերաբերյալ Ճանապարհային ոստիկանությունը փոփոխությունն է ներկայացրել, և մայիսի 5-ից վարորդները կսկսեն տուգանվել՝ 5000 դրամի չափով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը:

«ՃՈ-ն երբ գծանշումն արեց, հայտարարություն տարածեցինք, որ սա փորձնական է, որպեսզի մեր վարորդների աչքը տեսնի և սովորի: Արդեն այսօր Ճանապարհային ոստիկանությունը ներկայացրել է փոփոխություններ, մայիսի 5-ին արդեն բավականին փոփոխություններ են ուժի մեջ մտնելու, որոնցից մեկը «վաֆլիներն» են: Մենք նորից կգծանշենք այն խնդրահարույց խաչմերուկները «վաֆլիներով», կդրվեն ճանապարհային նշաններ և արդեն կտուգանվեն: 5000 դրամ տուգանքի մասին է խոսքը»,- նշեց Եգոր Կարապետյանը:

ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանն էլ հայտնեց, որ մայիսի 5-ից փոփոխություններն են սպասվում նաև շրջանաձև երթևեկության խաչմերուկների վերաբերյալ:

Առավել մանրամասն՝tert.am կայքում: