Ի՞նչ գաղտնիքներ ունեն կենդանակերպի նշանների ներկայացուցիչները

Խոյ

Խոյերն իրենց դիրքավորում են՝ որպես ուժեղ անհատականություններ, դրա համար էլ հակված են իրենց շրջապատողներից թաքցնել իրենց բարդույթները, որոնցից նրանք, եթե անկեղծ խոսենք, շատ ունեն։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների ինքնավստահության հետևում շատ հաճախ թաքնված է նուրբ և խոցելի հոգի։ Խոյը կարող է լաց լինել մելոդրամա դիտելիս, եթե կողքին ոչ ոք չլինի։

Բացի դրանից, նրանք ամեն կերպ ցուցադրում են իրենց անկախությունը։ Այդպիսի վարքագիծը Խոյերին թույլ է տալիս թաքցնել այն փաստը, որ նրանք ենթարկվում են օտար ազդեցությանը և հաճախ շատ տեղեկացված անձնավորություններ են։

Ցուլ

Ցուլերն իրենց բնույթով բաց անձինք են, դրա համար էլ աշխատում են իրենց շրջապատող անձանց չպատմել իրենց անձնական կյանքի մասին։ Նրանց կարգախոսն այն է, որ այն, ինչ տեղի է ունենում ընտանիքում, այնտեղ էլ պետք է մնա։ Եթե ուշադրություն դարձնեն ֆինանսական դիրքին, այն մասին, թե որքան փող ունի Ցուլը, և որտեղից է դա ստանում, կարող են չիմանալ նույնիսկ ամենամտերիմ մարդիկ։

Նրանք պարզապես խուսափում են պատասխանից կամ էականորեն նվազեցնում են իրենց շահույթները։ Եվ վերջապես, շատ քչերը գիտեն, որ Ցուլը շատ է տարվում որոշակի բաներով և որոշ բաներից կարող է ակնհայտ կախվածության մեջ գտնվել։ Բայց հեղինակությունը չփչացնելու համար այս մարդը ոչ ոքի առջև չի բացի իր գաղտնիքը։

Երկվորյակներ

Չնայած Երկվորյակների ողջ անկեղծությանն ու հեշտությամբ մարդկանց հետ շփվելուն, ոչ ոք չգիտի, թե այս մարդն ինչպես է վերաբերվում իրեն շրջապատող անձանց։ Երկվորյակը երբեք ճիշտը դեմքին չի ասի, հատկապես, եթե գաղտնի ինֆորմացիայից հնարավոր է ինչ-որ օգուտ քաղել։ Ավելին, այս անձնավորությունները տասնյակ դիմակներ ունեն, որոնք նրանք կրում են՝ կախված իրավիճակից։

Դրա համար կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին երկերեսանի են անվանում։ Միևնույն ժամանակ Երկվորյակների սիրելի հոբբին իրենց շրջապատող մարդկանց մասին ինֆորմացիա հավաքելն է։ Նրանց սերը շփման հանդեպ, բամբասանքի նկատմամբ ձգտումը ուղղված են հենց նրան, որ կոմպրոմատ ունենան յուրաքանչյուր համար։

Շարունակությունը՝ ipress.am կայքում