Երևանում մեկնարկեց միջկառավարական խորհրդի փակ և նեղ կազմով նիստը. օրակարգում 13 հարց է

Երևանում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի փակ և նեղ կազմով նիստը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ օրակարգում 13 հարց է լինելու:

Նշենք, որ 12:30 սկսելու է նիստն ընթանալու է արդեն ընդլայնված կազմով և բաց է լինելու:

Հիշեցնենք, որ ապրիլի 29-30-ը Երևանում անցկացվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Երևանում մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, Հայաստանից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնությունից՝ վարչապետ Դիմիտրի Մեդվեդևը, առաջին փոխվարչապետ Անտոն Սիլուանովը, Բելառուսից՝ վարչապետ Սերգեյ Ռումասը, փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանից՝ վարչապետ Ասկար Մամինը, փոխվարչապետ Ալիխան Սմայիլովը, Ղրղզստանից՝ Մուհադեմկալի Աբիլգ Ազիևը, փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը:

Աղբյուրը՝ tert.am