Թուրքիան պատրաստվում է հրատարակվելիք 25-հատորյակով ապացուցել Ցեղասպանության հետ «կապ չունենալը». թուրք լրագրողի հոդվածը

Թուրքիայում ծնված և մեծացած, սակայն այժմ Վաշինգտոնում բնակվող լրագրող Ուզայ Բուլութը Gatestone Institute վերլուծական կենտրոնի համար գրած հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը՝ ընդունելով տեղի ունեցած պատմական փաստն ու 1,5 մլն հայի բնաջնջումը:

«Այդ ժամանակվանից ի վեր թուրքական իշխանություններն ագրեսիվորեն հերքում են այն, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել, կամ որ թուրքերն են այն իրականացրել, և պատժում են բոլոր նրանց, ովքեր համարձակվում են այլ կարծիք հայտնել»,-գրում է հեղինակը:

Այնուհետև նա նշում է, որ կառավարության հիմնած Թուրքիայի պատմության ինստիտուտը պատրաստվում է 25-հատորյակ հրատարակել, որում «ապացուցելու է Ցեղասպանության հետ Թուրքիայի կապ չունենալը»:

Բացի այդ, ինստիտուտը նկարահանել է վավերագրական ֆիլմ («Հայկական ապստամբությունն ընդդեմ օսմանյան պետության, ահաբեկչություն և քարոզչություն»), որում ներկայացվում է պնդումն առ այն, թե 1915 թ. հայերը սկսել են «ոճրագործություններ» իրականացնել մահմեդականների դեմ, ինչին էլ ի պատասխան թուրքերը «վերաբնակեցրել» են նրանց: Ըստ վավերագրական ֆիլմի՝ հայկական սփյուռքը «ստեր է տարածում այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին»:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: