«Բարսան» տանջվեց, բայց հիանալի արդյունք գրանցեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում

Չեմպիոնների լիգայի 2018-19 մրցաշրջանի «Լիվերպուլի» դեմ կիսաեզրափակչում տուգանայինից Լիոնել Մեսսիի հրաշալի հարվածը 600-րդն էր նրա ակումբային կարիերայում: Հենց այդ գոլով արգենտինացին հաշիվը դարձրեց 3:0 ու պատասխան խաղից առաջ գրեթե շանս չթողեց մրցակցին:

Հաշիվն ինչ-որ առումով անարդար էր «Լիվերպուլի» նկատմամբ: Անկախ դրանից՝ երեկ շատ լավ տեսք ուներ, ու որքան էլ բարդ է պատկերացնել, որ «Բարսայի» դեմ խաղում որեւէ թիմ կարող է գնդակին ավելի շատ տիրել, «մերսիսայդցիների» մոտ դա ստավեց: Գնդակին տիրելու տոկոսային հարաբերությունը 52-48 էր՝ հօգուտ նրանց:

Հանդիպման ընթացքում մի շարք դեպքերում «Լիվերպուլը» չօգտվեց իր հնարավորություններից, ինչը, ի տարբերություն նրանց, տանտերերին հաջողվեց: «Կապտանռնագույնները» համեբարատար սպասում էին, ստանում իրենց շանսն ու իրացնում: 26-րդ րոպեին հաշիվը բացեց Լուիս Սուրաեսը: Ուրուգվայցու գոլը, ինչպես Մեսսիինը պատմական էր, բայց ոչ թե անհատական, այլ թիմային ցուցանիշ էր: Ակումբի համար 500-րդն էր այս մրցաշարում այն պահից, ինչ այն Չեմպիոնների լիգա է կոչվում:

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: