Դատարանում մեկնարկեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով նիստը. դատարանում է միայն նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ մեկնարկեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով գործի քննությունը: Նշենք, որ գործը վարույթ ընդունելիս դատարանը պարտավոր է անդրադառնալ ամբաստանյալների խափանման միջոցի հարցին:

Մանվել Գրիգորյանը այսօր դատարան չի բերվել. դատարանում է նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը: Վերջինս լրագրողների ոչ մի հարցի չպատասխանեց՝ նշելով, որ փաստաբանները նիստի ավարտին կպատասխանեն հարցերին:

Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: