Ուշադրություն. սպասվում են եղանակային փոփոխություններ

ՀՀ տարածքում մայիսի 3-5-ը կանխատեսվում է եղանակային պայմանների փոփոխություն: 

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

«Տեղ-տեղ անձրևները կլինեն հորդառատ, ինչը կարող է առաջացնել ձյան պաշարների ինտենսիվ հալոցք: Դեբեդ, Աղստև, Հրազդան, Քասախ, Սևանա լճի ավազանի,Ազատ, Վեդի և Արփա գետերի ափամերձ տարածքներում և գետավազաններում մայիսի 4-5-ը հնարավոր են ողողումներ և ջրածածկումներ»,- հայտնում է ԱԻՆ-ը:

Աղբյուրը՝ mes.am