Երևանում Nissan-ի վարորդը ՌԴ դեսպանատան դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Իլոնա Դանիելյանը իր վարած Nissan Tiida մակնիշի 35 NM 101 համարանիշի ավտոմեքենայով Գրիգոր Լուսավորիչ-Զաքյան փողոցների խաչմերուկում՝ Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին, տեղեկացնում է Shamshyan.com–ը։ 

Ըստ կայքի՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Նաիրի» բժշկական կենտրոն, ինչից հետո վարորդն ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ 

Տուժածը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Առավել մանրամասն՝
 Shamshyan.com– կայքում: