ՀՀ-ում գոյություն ունեն գոյություն չունեցող նպաստառուներ. վարչապետ

Ինչպես տեղեկացնում է armtimes.com լրատվականը, կառավարության այսօրվա նիստում քննարկվեց ԱԺ ԼՀԿ խմբակցության ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին:

Հարցի զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է կենսաթոշակը լիազորագրով վճարել 15 տարի, գործող օրենքով նախատեսված մեկ տարվա փոխարեն, ուժը կորցրած ճանաչել կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալու եւ ՀՀ-ում լինելու մասին հայտարարություն ստորագրելու վերաբերյալ դրույթները, ուժը կորցրած ճանաչել նաեւ 12 տարին անընդմեջ թոշակ չվճարելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցնելու վերաբերյալ դրույթը, գործարկել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների մահվան փաստաթղթերի գրանցման համակարգը եւ օրենքը ուժի մեջ մտնելու պահից ուժի մեջ գտնվող լիազորագրերը ավտոմատ կերպով համարել 15 տարի ժամկետով:

Զարուհի Բաթոյանի խոսքով՝ նախագիծն ընդունելու դեպքում կավելանան նպաստների ու կենսաթոշակների վճարման բյուջետային ծախսերը:

«Ես լավ չեմ հասկանում էն նախագծերը, որով մեզ առաջարկում են ետ գնալ»,- արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Առավել մնրամասն՝ armtimes.com կայքում: