Մասնագետները եռաչափ տեսանյութերի միջոցով վերստեղծել են Հին աշխարհի 7 հրաշալիքները

Ավստրալացի մասնագետները թվային տեխնոլոգիաներով վերակառուցման միջոցով կյանքի են կոչել Հին աշխարհի յոթ հրաշալիքները՝ ցույց տալով, թե դրանք ինչ տեսք են ունեցել հազարամյակներ առաջ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, յոթ հրաշալիքներից միայն մեկն է կանգուն առ այսօր. խոսքը եգիպտական բուրգերի մասին է: Մինչդեռ Արտեմիսի տաճարը, Հալիկառնասոսի դամբարանը, Ալեքսանդրիայի փարոսը, Զևսի արձանը, Բաբելոնի (Շամիրամի) կախովի այգիներն ու Հռոդոսի կոթողը մնացել են միայն պատմության հիշողության մեջ:

Ստորև ներկայացնում ենք ինժեներների կազմած եռաչափ տեսանյութերը, որոնք հնարավորություն են տալիս ճամփորդել դեպի պատմության հին էջերն ու պատկերացում կազմել հին աշխարհի ճարտարապետական գլուխգործոցների, հին քաղաքակրթությունների մտքի թռիչքի մասին:

Շարունակությունն ու տեսանյութերը՝ tert.am կայքում՞