Առաջին խաղն էր և մենք մեկ քայլով մոտեցանք եզրափակչին. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Վալենսիայի»նկատմամբ տնային հաղթանակը (3:1):

«Առաջին խաղն էր և մենք մեկ քայլով մոտեցանք եզրափակչին: Շնորհակալություն մեր երկրպագուներին, որ աջակցում էին մեզ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է 30-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը փոխարինման է մտել 75-րդ րոպեին: