Լուսնի վրա ոտք դրած 2-րդ մարդը կոչ է արել մարդկությանը «մեծ գաղթ» սկսել դեպի Մարս

Ամերիկացի տիեզերագնաց Բազ Օլդրինը, որը հիսուն տարի առաջ դարձել է Լուսնի վրա ոտք դրած երկրորդ մարդը (Նիլ Արմսթրոնգից հետո), նշել է, որ մարդկությունը պետք է ահռելի ցատկ կատարի տիեզերքի ուսումնասիրության ոլորտում և սկսի դեպի Մարս գաղթելու գործընթացը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 89-ամյա տիեզերագնացի խոսքով՝ «դեպի Մարս մեծ գաղթն» անհրաժեշտ է ոչ միայն տիեզերքի հեռավոր անկյուններն ուսումնասիրելու տեսանկյունից, այլև մարդկային ցեղի պահպանման համար:

Այս հարցում Օլդրինն ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային համագործակցության կոչ է արել: Նրա համոզմամբ՝ ԱՄՆ-ն Լուսնի վրա առաջին մարդկանց իջեցնելուց հետո այժմ պետք է ավելի մեծ աշխատանք անի:

Նա հիշեցրել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի վերջին հայտարարությունն այն մասին, որ ՆԱՍԱ-ն պատրաստվում է տիեզերագնացներին դեպի Լուսին ուղարկել:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: