Մամուլի ազատությունը 2Օ19 թվականին աշխարհում գրանցել է անկում

Ամեն տարի մայիսի 3-ին նշում են Աշխարհում մամուլի ազատության օրը։ Սակայն փաստերը ցույց են տալիս, որ աշխարհի տարբեր հատվածներում լրագրողների նկատմամբ իրականացվող բռնությունների թիվն աճում։ 2Օ19 թվականին մամուլի ազատության իրավիճակն ավելի է վատթարացել։

Ինչպես գրում է Ամերիկայի ձայնը, լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության մասին իր զեկույցը, ըստ որի աշխարհի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Ամերիկայում մամուլի ազատություններն անկում են ապրել։

Կիբերհարձակումները, ձերբակալություններն ու առեւանգումները դարձել են մամուլը լռեցնելու հիմնական միջոցը։ Շատ դեպքերում կիրառվում է նաեւ սպանությունների եղանակը։

Ըստ զեկույցի, Չինաստանն ու Հյուսիսայի Կորեան շարունակում են մնալ լրագրողների նկատմամբ ամենամեծ ճնշումն իրականացնող երկրները։ Մամուլի ազատության հարցում 3 աստիճանի անկում է գրանցվել ԱՄՆ-ում։ Ինչպես ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի տնօրեն Ամանդա Բենեթն է ասում, ԱՄՆ-ի սահմանադրությունը լրագրողներին տալիս է իրենց գործն իրականացնելու ազատություն։ ՝՝Օրենքի գերակայությունն առկա է, որն ընդհանուր առմամբ հարգում են, ինչն էլ ամենամեծ տարբերությունն է աշխարհի մյուս երկրների հետ։ Չնայած ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից, ունենք օրենքներ, որոնք մեզ իրարից պահում են անկախ։ Մենք իրապես անկախ ձայն ենք՛՛, ասում է Բենեթը։

Առավել մանրամասն՝ armtimes.am կայքում: