Բեմադրված վթար՝ առողջապահության նախարարի մասնակցությամբ․ մեկնարկեց Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի մասնակցությամբ այսօր բեմադրվել էր ավտովթար՝ ցույց տալու համար ամրագոտիների կարեւորությունը։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի բակում կայանած համապատասխան տեխնիկայի օգնությամբ ներկայացվեց, թե ամրագոտին ինչ դեր է կատարում, եթե մեքենան ընթանում է մինչեւ 30 կմ/ժամ արագության դեպքում ու նաեւ ինչպես կարող է կյանքեր փրկել ասենք 60 կամ 80 կմ/ժամ արագության դեպքում։

Միջոցառումն իրականացվում էր Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթվա շրջանակում, որը մեկնարկեց այսօր։

2019 թ. մայիսի 6-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակը մեկնարկում է ՄԱԿ-ի հինգերորդ Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթը։

Մայիսի 6-12-ը նշվող շաբաթվա կարգախոսն է «Բարձրաձայնե՛ք եւ փրկե՛ք կյանքեր», իսկ թեման է՝ ճանապարհային անվտանգության առաջնորդությունը:

Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթվա շրջանակներում ԱՀԿ հայաստանյան գրասենյակը՝ ՄԱԿ-ի քույր գործակալությունների, ՀՀ առողջապահության նախարարության եւ այլ կարեւոր շահառուների համագործակցությամբ կազմակերպում է մի շարք միջոցառումներ, այդ թվում կրթական իրազեկման միջոցառում ՀՀ մարզային դպրոցականների հետ, երիտասարդների մասնակցությամբ ֆլեշ մոբ Երեւանում։

Առավել մանրամասն՝armtimes.com կայքում: