66 համարի երթուղային «Գազելը» բախվել է սյանը, բռնկվել է հրդեհ

Երևանի Զեյթուն վարչական շրջանում՝ «Ալմաստ» գործարանից ներքև՝ Ավան տանող ճանապարհին 66 համարի երթուղային «Գազելը»  բախվել է սյանը, ինչի հետևանքով առաջացել է հրդեհ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի լրատվական բաժնից:

«Գազելը» գրեթե ամբողջությամբ այրվել է։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան: Մինչեւ հրդեհի բռնկումը՝ ուղեւորները հասցրել են դուրս գալ մեքենայից։

Դեպքի վայրում աշխատել է 2 մարտական հաշվարկ, ժամը 20:06-ին հրդեհը մարվել է: Այժմ փողոցը երկկողմանի փակ է:

Աղբյուրը՝ mes.am