Երևան-Եղվարդ ավտոճանապարհի փոսային նորոգման աշխատանքները թերի կատարելու պատճառով «Նաիրի ՃՇՇ» ընկերությունը չի վճարվել

Մայիսի 6-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, որ Երևան-Եղվարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհին փոսային նորոգման աշխատանքները կատարվում են ջրափոսերի պայմաններում: 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ից հանրապետությունում սկսվել է ճանապարհների ընթացիկ պահպանման գարուն-ամառ-աշուն ժամանակաշրջանը:

Ապրիլի 1-ից սկսած՝ «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ն աշխատանքները կատարում է մեծ թերություններով և ոչ ժամանակին:

Ապրիլ ամսվա ընթացիկ պահպանման գումարը նախարարության կողմից կազմակերպությանը չի վճարվել և քննարկվում է կապալառուի հետ պայմանագրի լուծման հարցը:

Աղբյուրը՝ tert.am