Հրդեհ է բռնկվել Երևանի սրճարաններից մեկում, այրվել է գույքը

Մայիսի 8-ին, ժամը 06:50-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտակայքում գտնվող սրճարանում: 

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:04-ին, մարվել՝ 07:28-ին:

Ամբողջությամբ այրվել է Երվանդ Քոչարի փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում գտնվող սրճարանի գույքը՝ մոտ 40 քմ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Աղբյուրը՝ mes.am