Երբ հակառակորդը կրակում է, շատ խիստ ենք պատասխանում. Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հարաբերական կայուն է գնահատել իրավիճակը շփման գծում: Այդ մասին նա ասել է Եռաբլուրում, ուր այցելել էր Երկրապահի օրվա կապակցությամբ՝ անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից կրակոցների ակտիվացմանը։

«Իրավիճակը գնահատաում եմ հարաբերական կայուն։ Բոլոր միջոցները ձեռնարկվում են, որ այդպիսի խնդիրներ չառաջանան, բայց, ինչպես մի անգամ արդեն արտահայտվել եմ, երբ հակառակորդի կողմից այդպիսի դեպքեր կան, այնպես չէ, որ մենք չենք կրակում, շատ խիստ ենք կրակում»,-ասել է Դավիթ Տոնոյանը, հայտնում է Panorama.am-ը:

Անդրադառնալով օրվա խորհրդին՝ Տոնոյանն ասել է, որ հաղթել ենք հերոսամարտում և այդ հաղթանակները բերում են խաղաղության։ Նախարարը նշել է, որ պաշտպանության նախարարությունը համագործակցում է Երկրապահ կամավորական կառույցի հետ, աշխատանքներ են տարվելու մատաղ սերնդի դաստիարակության հարցում։

«Պատանի երկրապահի սկսած ծրագրերը պետք է ձևափոխվեն, բարեփոխվեն ու շարունակվեն»,-ասել է Դավիթ Տոնոյանը։

Առավել մանրամասն՝ Panorama.am կայքում: