Եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է խոսակցություններին այն մասին, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Մամուլում շատ է գրվում, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ:

Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»:

Աղբյուրը՝ Արմենպրես