Երևանում նոր վերելակներ կտեղադրեն, իսկ բնակիչները տարիների ընթացքում կվճարեն. ասել է Մարությանը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր Երեւանի 2800-ամյակին նվիրված այգու բացումից հետո խոսել է լրագրողների հետ: Նա անդրադարձել է Երեւանում վերելակները փոխելու խնդրին:

«Մենք առաջին օրվանից սկսված ծրագիրը գրում ենք, որ վերելակներն ամբողջությամբ մեծ ծրագրով փոխարինվեն: Բայց այս հարցում մեզ հետ պետք է լինեն նաեւ բնակիչները: Քաղաքային իշխանությունը միայնակ ի զորու չէ այս հարցը լուծել. սա միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր դոլարներին համարժեք ՀՀ դրամի ներդրում է պահանջում: Հաշվարկներ մոտավորապես կան:

Քանի որ գույքը՝ վերելակները, պատկանում են բնակիչներին, շենքի ներսում գտնվող ամեն ինչը նրանց գույքն է, օրենքով կարող են նույնիսկ թույլ չտալ մեզ ինչ-որ գործողություններ անել: Մեր հարցն է՝ մենք փոխարինենք վերելակները, եւ բնակիչները տարիների ընթացքում վճարեն, քանի որ այդ վերելակներն իրենց են լինելու»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ծրագիրը պատրաստ կլինի մոտակա ամիսների ընթացքում, քանի որ այն ծավալուն աշխատանք է պահանջում:

Մարությանը նաեւ անդրադարձել է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձները բարձրացնելու հարցին:

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: