«Հայաստանում հիմա ամեն ինչ այնպես է, ինչպես մենք կարծում էինք: Եվ այդպես էլ շարունակվելու է». Փաշինյանի հարցազրույցը՝«RBK»-ը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական «RBK» գործակալությանը հարցազրույց է տվել՝ անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին, ինչպես նաև արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի։

Փաշինյանը վստահ է, որ ժողովրդի կողմից իշխանությանն աջակցությունը չի նվազի: «RBK»-ի տնօրեն Իլյա Դորոնովի հարցին՝ ինչո՞ւ է այդքան վստահ, վարչապետը պատասխանել է. «Վստահ եմ, որովհետև ես ազնիվ եմ մարդկանց հետ: Հայաստանում ոչ ոքի համար ոչ մի տնտեսական կամ քաղաքական սահմանափակում չի լինելու: 
Յուրաքանչյուրը հնարավորություն կունենա իրացնելու սեփական տաղանդը»:

Հարցին՝ ի՞նչ վերաբերմունք ունի, երբևէ նկատե՞լ է ճնշում Պուտինի հետ շփման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․
«Անձամբ Պուտինի կողմից ճնշում չեմ նկատել»,-ասել է Փաշինյանը և ակնարկել է, որ փոխարենը նման բան նկատել է վերլուծական շրջանակաների կողմից։

Վարչապետ Փաշինյանը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության առանձնահատկություններից մեկ պրագմատիզմի նկատմամբ ռոմանտիզմի հաղթանակն է համարել։

«Հայաստանում հիմա ամեն ինչ այնպես է, ինչպես մենք կարծում էինք: Եվ այդպես էլ շարունակվելու է»: