Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նախնական նիստը.Քոչարյանը մասնակցում է նիստին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց 2008-ի «Մարտի 1»-ի գործից առանձնացված մասի քննությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 2008-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի, 2008-ին պաշտպանության նախարարի տեղակալ Սեյրան Օհանյանի, 2008-ին Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ: ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Վարդան Գրիգորյանին:

Այս՝ նախնական դատական նիստին քննվելու է բացառապես խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը, նիստին մասնակցում է ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նիստի մեկնարկին մեղադրող կողմի ներկայությունն ապահովելու համար դատավորը 10 րոպեով հետաձգեց նիստը, որի վերսկսումից հետո դատական նիստերի դահլիճ եկավ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, նրա հետ մեղադրական կողմում են Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը, դատախազներ Կարեն Բիշարյանն ու Պետրոս Պետրոսյանը:

Քանի որ այսօր քննարկվելու է բացառապես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, դատարանը գործով մյուս ամբաստանյալներին չի ծանուցել, իսկ միայն Ռոբերտ Քոչարյանն է, որովհետև միայն նրա նկատմամբ է խափանման միջոցն ընտրված կալանավորումը:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: